Մարտի 19-ին Օրիոն սպորտային ակումբում տեղի ունեցավ Orion fight club-ի առաջին մրցաշարը:

Մեր ակումբը

​​​​​​Orion Fight Club-ը կազմակերում և անց է կացնում մրցաշարեր, հայ և օտարերկրյա մարզիկների մասնակցությամբ, որտեղ բոլորը՝ փորձառու թե սկսնակ, հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց հմտությունները։

Մենք կարևորում ենք առողջ և արդար մրցակցությունը, որը ավելի է ոգևորում  մասնակիցներին ձգտել ավելի կատարելագործվելուն։ Մեր թիմը ջանք չի խնայում, որպեզսի մրցաշարերի ժամանակ ապահովվի մասնակիցների անվտանգությունը և լավ ինքնազգացողությունը։ Իսկ մեր յուրահատուկ մատարվեստների սրահում, կարող եք մարզվել և կատարելագործել ձեր մարտական հմտությունները։

Եթե դու մարտարվեստների սիրահար ես և փնտրում ես հնարավորություն փորձելու քո ուժերը՝ շտապիր միանալ Orion Fight Club-ին։

Հայաստան, Երևան, Մաշտոցի 52/4

+374(55) 99-90-60

Եզակի և տրամադրող մարտարվեստների սրահ
Գրագետ մարզիչներ՝ անհատական մոտեցմամբ

Մարտարվեստների և խմբային մարզումների լայն տեսականի

Մոտիվացնող, հաճելի և ժամանակակից ինտերիեր

Մեր գործունեությունը

Հատուկ առաջարկ

Բացահայտեք ձեր ներքին մարտիկին` Orion Fight Club-ում։ Մեր փորձառու և նվիրված մարզիչների թիմը, կոգնի կատարելագործել ձեր  հմտությունները։ Անկախ նրանից` փորձառու եք այս ոլորտում, թե սկսնակ մեր թիմը ողջունում է ձեզ։ Օգտվիր հատուկ առաջարկից և միացիր մեզ հենց այսօր!

 

Մարզիչներ

Լևոն Հովհաննիսյան

Լևոն Հովհաննիսյան` 33 տարեկան։ Orion Sports Club-ի սպորտային տնօրեն:
Մանկուց զբաղվել է սպորտով, սկզբում կարատեով հետո քիքբոքսինգով։ 16 տարեկանից տարվել է բոդիբիլդինգով։ 
Մասնակցել է մի շարք մրցաշարերի՝

  • 2016թ. - Անդրկովկասի չեմպիոն Black Sea Cup
  • 2018թ. - Arnold classic դափնեկիր
  • 2018թ. - Հայաստանի Կլասիկ ԲԲ- ի բացարձակ չեմպիոն

Հանդիսանում է "Հայաստանի սպորտային բժիշկների ասոցացիա"-ի անդամ 
"Թրու վեկտոր"ՍՊԸ-ի համահիմնադիր

Սպարտակ Ծատուրյան

Սպարտակ Վոլոդյայի Ծատուրյան, ծնվել է 04.12.1980 թվականին, Երևանում։ Առաջին անգամ մարզվել է 1988 թվականին, Շոտոկան կարատեով, մարզիչ` Հենրիկ Շահբազյանի մոտ։ Երկու տարի զբաղվելուց հետո 1990 թվականին ընդունվել է բռնցքամարտի խմբակ Սպարտակ մարզական ակումբում։ Երկու տարի բռնցքամարտով զբաղվելուց հետո սեր առաջացել ոտքերով և ձեռքերով կատարվող մենամարտերի հանդեպ, և որոշել է զբաղվել արևելյան մարտարվեստով։ Ընդունվել է այդ ժամանակվա քիկ բոքսինգի խմբակ, որտեղ մարզում էր մարզիչ Արամ Մարգարյանը։

Հետագայում ֆեդերացիան բաժանվել է քիկ բոքսինգի և ուշու֊ի ֆեդերացիաների և 1994 թվականից շարունակել է մարզումները Հայաստանի ավանդական ուշու֊ի ֆեդերացիայում։ 1998 թվականին մեկնել է հայոց բանակ, հայրենիքի պարտքը տալու։ Ծառայության ավարտից հետո վերսկսել է մարզումները։

2006 թվականին հանդիպելով բանակային ընկերոջը՝ Դավիթ Աթանեսյանին, ով այդ հանդիսանում էր Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, լսելով նրա խորհրուրդը սկսել է մարզչական աշխատանք սույն ֆեդերացիայում։ 

2018 թվականին մասնակցել է ուշու֊ի մրցավարական միջազգային սեմինարի, և որակավորվել C կարգով։ Այնուհետև մասնակցել է Ուշու֊ի Եվրոպայի առաջնությանը, որպես ռեֆֆերի։
2019֊ին մասնակցել է ուշու֊ի եվրազիայի գավաթի մրցաշարին, նույն թվկանին մասնակցել է նաև Աշխարհի աստղերի գավաթի մրցաշարին, որտեղ ճանաչվել է լավագույն մրցավար։ Այս պահին հանդիսանում է Հայաստանի ավանդական ուշու֊ի ֆեդերացիայի փոխնախագահ, մրցվարական խորհրդի նախագահ, և մարզիչ։

Հանդիսանում է նաև Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի մրցավարական խորհրդի նախագահ, մրցաշարերի գլխավոր մրցավար և մարզիչ։
Տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ սաներ, ովքեր բազմիցս ճանաչվել են հաղթողներ ոչ միայն Հայաստանի առաջնություններում, այլ նաև միջազգային մրցաշարերում։ Մասնակցել է Հայաստանի բազմաթիվ առաջնությունների, մի շարք մրցաշարերի, և գրավել մրցանակային տեղեր։

Սպարտակ Ծատուրյանը, որպես մարզիկ ճակատագրի հեգնանքով չի ունեել մեծ հաջողություններ միջազգային մրցաշարերում, սակայն նրան բաժին հասած սպորտային փորձը բավարար է լինել առաջին հերթին լավ մանկավարժ, ապա լավ մասնագետ, որը փաստում են նրա այսօրվա չեմպիոն սաները։ Նրա սաները դաստիարակվում են, որպես լավ մարդիկ, հայրենասեր և ազգի նվիրյալներ։

Կարեն Ավետիսյան

Կարեն Հովհաննեսի Ավետիսյան, ծնվել է 1997թ. փետրվարի 15-ին։
2008թ.-ից սկսել է մարզվել ձյուդո սպորտաձևով, որի արդյունքում դարձել՝ ՀՀ մրցանակակիր և միջազգային մրցաշարերի հաղթող։ 
2017թ.-ից սկսած զբաղվում է նաև MMA սպորտաձևով։

Դարձել է ՀՀ չեմպիոն, պրոֆ. մենամարտերի հաղթող, սամբոյի և մարտական սամբոյի ՀՀ չեմպիոն, սամբոյի միջազգային մրցաշարերի հաղթող և մեդալակիր: Եղել է նաև հայկական ազգային ԿՈԽ մարզաձևի ՀՀ չեմպիոն, ՍՈՒՋԱՈ և ԿՈՒՌԵՍ մարզաձևերի ՀՀ չեմպիոն, ինչպես նաև, ֆինալիստ՝ գռեփլինգի ԳԻ ԵՎ ՆՈ ԳԻ ձևաչափերով։
Մասնագիտությամբ՝ մարզիչ-մանկավարժ, կինեզիոլոգ, միջազգային նյարդագիտական համալսարանի ակադեմիկոս։

Գուրգեն Արոյան

Փոքր ժամնակվանից զբաղվել է սպորտով:
Պատանեկական տարիներին զբաղվել է Kickboxing-ով՝ այնուհետև, դեռահաս տարիքից սկսել է ուսումնասիրել ֆիտնեսը որպես առողջ ապրելակերպ:
2021-2022թթ մասնակցել է անհատական մարզչի դասընթացներին:

Վերպատրաստվել է՝

  • LIFE FITNESS ACADEMY-Теория силового прогресса: использование тренажерного оборудования Life Fitness и Hammer Strength», «Strength IQ»
  • LIFE FITNESS ACADEMY- Инструктор по функциональным тренировкам на тренажерном комплексе SYNRGY360 для персональных тренеров и инструкторов групповых программ
  • Armenian Association of Sport Medicine & True Vector LLC Bodybuilding and fitness Coaching Training course

Մեդիա

Բլոգ

Հայաստան, Երևան, Մաշտոցի 52/4